• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը

25 նոյեմբերի, 2023
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքի Մշակութային կենտրոնում կայացավ «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Ալֆորվիլի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ անցկացվող Հայ գրքի տոնավաճառն այս տարի կրում է «Մշակույթը՝ դիմակայության ասպարեզ» խորագիրը և մեկ շաբաթ շարունակ այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը և այլ բնագավառներին վերաբերող շուրջ 1200 անուն հայալեզու, ֆրանսալեզու և անգլալեզու գրքեր։ Տոնավաճառի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և Ֆրանսիայի փարիզյան շրջանի հայկական դպրոցների աշակերտների մասնակցությամբ աշխատաժողովներ։

Միջոցառմանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ դեսպանության ներկայացուցիչը երախտագիտության խոսքեր ուղղեց Ալֆորվիլի Հայ մշակույթի տան ղեկավար անձնակազմին՝ ի դեմս նախագահ Երվանդ Բարավյանի և տնօրեն Արաքս Տեր-Գևորգյանի, Ֆրանսիայում հայ գրքի և հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման և տարածման գործում ունեցած կարևոր ներդրման համար, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային իշխանություններին՝ Հայաստանին և հայ մշակույթին ցուցաբերվող բացառիկ ուշադրության համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: